Ընդդիմությունը տեղի տվեց իշխանական քմահաճություններին. Ղազինյանին տեղափոխեցին․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

Ղազինյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմությունը տեղի տվեց իշխանական քմահաճություններին՝ Արթուր Ղազինյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովից տեղափոխվել է պետաիրավական հանձնաժողով։ Նրա փոխարեն «Հայաստան» դաշինքը հանձնաժողով է գործուղել Սյունիքից ընտրված Աննա Գրիգորյանին, որը մինչ այդ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում էր։ Ղազինյանի տեղափոխությամբ պայմանավորված՝ Ագնեսա Խամոյանին էլ «աքսորել» են եվրաինտեգրման հանձնաժողով, որն ԱԺ ամենապարազիտ հանձնաժողովներից է՝ գրեթե նիստեր չեն անում։

Հիշեցնենք, որ Ղազինյանին ՔՊ-ն այդպես էլ չընտրեց հանձնաժողովի փոխնախագահ, անգամ օրենք փոխեցին, որ պարտադրեն այլ թեկնածու առաջադրել։

«Հայաստան» դաշինքից վստահեցնում են, որ փոխնախագահի պաշտոնի համար չէ այս ռոտացիան, ավելին՝ ասում են, որ այդ պաշտոնին այլ թեկնածու չեն առաջադրելու։ ՔՊ-ն էլ որոշում ունի՝ չօգտվել օրենքի հնարավորությունից փոխնախագահի պաշտոնը զավթելու համար։ Եվ հատուկ որոշում են ընդունել, որ Ա. Քոչարյանի բացակայության պարագայում նիստերը վարելու է հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ