Դպրոցականներն այցելել են ռազմական համալսարան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

պն

Ռազմական կրթության գրավչության բարձրացման նպատակով, N զորամիավորման հրամանատարի նախաձեռնությամբ, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան են այցելել Վայոց Ձորի և Արարատի մարզերի դպրոցների ավարտական դասարանների աշակերտները, հայտնում են ՊՆ-ից։

«Դպրոցականները ծանոթացել են ռազմական համալսարանի առօրյային, ուսումնադաստիարակչական գործընթացին և կրթական ծրագրերին, սպայական ծառայության հեռանկարներին, հրաձգության վարժասարքերով կատարել կրակային վարժություններ»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում։

--00—ՄՀ