Գեյթսը նշել է մեկ գործողություն, որը կարող է փոխել COVID-19 համաճարակը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

1-9.jpg

Կորոնավիրուսի համաճարակը այլ կերպ կընթանար, եթե գիտնականները կարողանային ավելի վաղ մշակել դեղամիջոցը, քանի որ թերապևտիկ միջոցները կարևոր են հիվանդության բռնկման ժամանակ, և պետք է խուսափել դրանց արտադրության հետաձգումից ապագայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Microsoft-ի միլիարդատեր հիմնադիր Բիլ Գեյթսը:

Գեյթսը նշում  է, որ մինչ հայտնվեցին կորոնավիրուսի բուժման առաջին դեղամիջոցները, աշխարհի բնակչության մեծ մասը ստացել էր պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժին։

Միլիարդատերը նշում է, որ նոր համաճարակի դեպքում, եթե անգամ 100 օրում հնարավոր լինի նոր հարուցչի դեմ պատվաստանյութ մշակել, դեռ երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի բնակչության մեծամասնությունը պատվաստվի։ Բացի այդ, ոչ բոլորը հնարավորություն ունեն պատվաստվելու, ուստի լավ թերապևտիկ դեղամիջոցներ, այնուամենայնիվ, անհրաժեշտ կլինեն։

--00--ՀԶ