Գեղարքունիքի մարզպետը իր խորհրդականին ազատել է պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

,

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ապրիլի 14-ին իր  խորհրդականին պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել, որում մասնավորապես ասվում է․

«Սամվել Նավասարդյանին 2022 թվականի ապրիլի 14-ից ազատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի խորհրդականի պաշտոնից։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնին՝ կատարել որոշումից բխող ՀՀ օրենսդրությամբ սահմանված գործառույթները»։

--00--ԱՀ