Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարն ազատվել է պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News 

Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Գարուշ Դավթյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝

Գարուշ Դավթյանին ազատել վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ: 

 --0—ՄՀ