20 օր է, ինչ Մարտունու ԲԿ-ում վարակվածների թիվը հաստատուն է մնում. մարզպետը մանրամասնում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 3, 24News

բկ

Մարտունու բժշկական կենտրոնում կորոնավիրուսով վարակվածների համար 100 անկողնային տեղով բաժանմունք է բացվել։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է վերջինիս հնարավորությունների մասին։

«Այսօրվա դրությամբ մենք Գեղարքունիքի մարզից ունենք կորոնավիրուսով հիվանդացած ու հիվանդանոցային բուժում ստացող 51 քաղաքացի, որոնք բուժվում են մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններում:

Արդեն քսան օր է, ինչ մեզ մոտ այդ թիվը հաստատուն է մնում, ու կարելի է կարծել, որ ստեղծված բաժանմունքը լիովին կծառայի համավարակի դեմ պայքարի կարիքներին եւ կարդարացնի մեր սպասելիքները:

Մեր բնակիչներն այսուհետ բուժումը կստանան տեղում և կազատվեն դրա հետ կապված բազմապիսի խնդիրներից»,- գրել է Գնել Սանոսյանը:

--00—ԼՄ