Ալափարս գյուղում բռնկված հրդեհը մարվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

․

Մայիսի 6-ին, ժամը 17:40-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ալափարս գյուղի սկզբնամասում՝ թիվ 3 ենթակայանում։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ ենթակայանում այրվում են յուղային անջատիչներ (5 հատ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:13-ին, մարվել՝ 18:46-ին:

--00--ԱՀ