Ուկրաինայի հետ բանակցությունները սառեցվել են Կիևի որոշմամբ. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Պեսկով Զելենսկի

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները սառեցվել են Կիևի որոշմամբ։

Նրա խոսքով, դա հակասում է ամենաբարձր մակարդակով շփումների անհրաժեշտության մասին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ասած խոսքերին։

«Բացի այդ, Ուկրաինայի իշխանություններն անընդհատ հայտարարություններ են անում, որոնցից պարզ չի դառնում, թե արդյո՞ք նրանք պատրաստ են սթափ մոտենալու և գիտակցելու իրերի իրական վիճակը»,- նշել է Կրեմլի խոսնակը։

--00--ԱԱ