Թուրքիան հայտնել է Իրաքի հյուսիսում մոտ երկու տասնյակ քուրդ զինյալի ոչնչացման մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

1084508.jpg

Թուրքիայի զինված ուժերը Իրաքի հյուսիսում իրականացրած գործողությունների արդյունքում ոչնչացրել են Քրդական բանվորական կուսակցության (PKK) 18 անդամի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից:

Թուրքիան ապրիլից ռազմական գործողություններ է սկսել Իրաքի հյուսիսում՝ ընդդեմ երկրում արգելված Քրդական բանվորական կուսակցության զինյալների: Գործողություններում ներգրավված են հատուկ նշանակության ջոկատներն ու ռազմաօդային ուժերը:

Իրաքի նախագահի գրասենյակը դատապարտել է թուրքական կողմի գործողությունները՝ հայտարարելով, որ դրանք վտանգ են ներկայացնում երկրի ազգային անվտանգությանը: Ի պատասխան Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ թուրքական կողմի նպատակն է սեփական սահմանների անվտանգության ապահովումը:

--00--ՀԶ