Իսկ Սերժ Սարգսյանի ժամանակ Ալիևը «լացում» էր, որ իրեն ճնշում են՝ ճանաչելու Արցախի անկախությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթին։

«Տո կապիտությա՛նտ, դու ես հրաժարվել Արցախի ինքնորոշման իրավունքից, իսկ Սերժ Սարգսյանի ժամանակ Ալիեւը «լացում» էր, որ իրեն ճնշում են՝ ճանաչելու Արցախի անկախությունը։

Դու գնացած ես այլեւս։

Սերժը ե՛ւ բանակցություններում, ե՛ւ պատերազմի դաշտում հաղթել է քեզ նվաստացրած ու ծնկի բերած Ալիեւին։

Բան չմնաց… քեզ հայ ազգը ճանապարհելու է շատ շուտով դեպի «պատմության աղբարկղը»»։