Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը կմասնակցի ՏԻՄ համամասնական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 1, 24News

291564429_155747837001338_6818599166160922680_n.thumb_.jpg

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը կմասնակցի ՏԻՄ համամասնական ընտրություններին։

«Սեպտեմբերի 25-ին Քաջարան խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցելու եմ «Մանվել Փարամազյան» դաշինքով և գլխավորելու եմ համամասնական ցուցակը։

Քանի որ դաշինքի ստեղծման գործընթացը այս պահին գտնվում է ստեղծման որոշակի իրավական և ավարտական փուլում, ուստի գործընթացի ավարտից հետո «Մանվել Փարամազյան» դաշինքը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ», - այս մասին հայտարարել է Փարամազյանը։

--00--ԶՀ

 

Տեսանյութեր