Աշոտ Շահբազյանն ազատվել է ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

նկար

ՀՀ վարչապետի որոշման համաձայն՝ Աշոտ Շահբազյանն ազատվել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից: 

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Աշոտ Շահբազյանին ազատել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում:

--00—ԼՄ

Տեսանյութեր