Բերձորի, Աղավնոյի հայափաթումը Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հայկական գաղթն է. Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

Հայ ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ ոչ թե թուրքն է հայաթափում հայկական բնակավայրերն, այլ ՀՀ իշխանությունը։ Ցավալի է, որ հասարակությունը պատերազմից հետո կորցրել է ինքնապահպանման բնազդն ու պաշտպանական իմունիտետը: Այս մասին 24TV հաղորդման ժամանակ ասաց Աժ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Բերձորի, Աղավնոյի հայաթափումը Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հայկական գաղթն է, բնակիչների մի մասը քանդել է իրենց ծնողների և զինվոր երեխաների գերեզմանները, որ իրենց հետ տանեն: Տեղեկություն կա, որ երբ Աղավնոյի գյուղապետը հայտարարեց, թե գյուղը չի դատարկվելու՝ ինքնապաշտպանություն են կազմակերպելու, Արցախի իշխանությունը հավաքել է գյուղացիների որսորդական հրացանները, որ չկարողանան պաշտպանվել»,- նշեց պատգամավորը:

Անդրադառնալով ընդդիմության պայքարին և այս իրավիճակում իրենց անելիքներին՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ընդդիմությունն իր վճռականության պակասի պատճառով շարժումը տապալեց և գործող ֆորմատով կենսունակ չէ. «Չեմ մեղադրում ընդդիմությանը, բոլորից չես կարող ակնկալել լինել մահապարտ, այս իշխանության դեմ պայքարելու համար պետք է պատրաստ լինես մահվան»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր