Բերձորը հանձնելով՝ ՀՀ-ում փակվում է նոր Քոչարյանների իշխանության գալու ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

Դաժան բան պետք է ասեմ, բայց, Բերձոր ու Աղավնո դատարկելով, ՀՀ-ն «երաշխիքներ» է ստանում, որ այլևս երբեք նոր Ռոբերտ Քոչարյաններ Արցախից չեն գա ՀՀ նախագահություն անելու։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է բժիշկ Հայկ Մանասյանը։

«ՀՀ-ում կլինի նախագահի ինստիտուտ, որը որպես հարատևության երաշխիք կդաստիարակի փոխարինող սերունդ, կընտրի ճիշտ ժառանգներ, որոնք կկառավարեն երկիրը, ու էլ երբեք Ղարաբաղից չի գա ինչ-որ մեկը, որ ՀՀ-ում ինչ-որ պրոեկտներ իրականացնի։ ՀՀ-ի՝ քաղաքական քարտեզի վրա գոյության իմաստը, տարածաշրջանում բուֆեր լինելն է ուժային կենտրոնների միջև, իսկ այդ բուֆերը՝ Սյունիքն է»,- ասել է Մանասյանը։

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ ուշագրավ հարցերի։

Մանրամասները՝ տեսանյութում։