Հայ բռնցքամարտիկը նոկաուտով հաղթել է թուրք մարզիկին ու դուրս եկել կիսաեզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

081622d2f6cdcf32e943ddbd437ee5b911dc33.jpg

Էրզրումում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնության 1/4 եզրափակչում 75 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը տպավորիչ հաղթանակ է տոնել թուրք Բատու Բասի նկատմամբ։ Լինելով ավելի բարձրահասակ՝ մեր մարզիկը շատ գրագետ օգտագործել է իր ֆիզիկական տվյալները։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռմնցքամարտի ֆեդերացիան։ 

Առաջին ռաունդում նա հաղթել է 4:1 հաշվով։ 2-րդ ռաունդում մեր մարզիկն ավելացրել է ճնշումը և ռաունդը հաղթել 5։0 հաշվով։ 3-րդ ռաունդը բավականին հախուռն է ստացվել։ Թուրք բռնցքամարտիկը նետվել է մենամարտը փրկելու, իսկ մրցավարն անհարկի նկատողություն է տվել Ղահրամանյանին։ Սակայն վայրկյաններ անց հայ բռնցքամարտիկն աջ կողային հարվածով տապալել է թուրք մրցակցին, և մրցավարը հաշիվ է բացել՝ դադարեցնելով մենամարտը։

Մրցավարի որոշումը զայրացրել է թուրք մարզիչներին ու ֆեդերացիայի ներկայացուցիչներին, որոնք փորձել են հաշվեհարդար տեսնել մրցավարական անձնակազմից։ Նշենք, որ կիսաեզրափակիչ դուրս գալով՝ Հայկ Ղահրամանյանը նույնպես ապահովել է մեդալ։

--00--ԶՀ

Տեսանյութեր