Oդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

եղանակ

Ուշադրություն
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևելյան` 2-5 մ/վ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-17 մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 20-22-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24- ը, սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 13-15 մ/վ:

Երևան քաղաքի օգոստոսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                  36.8 0C (2005 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                      10.9 0C (1987 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`                  23.4 0C

--00—ԻԴ