Գեղարքունիքի մարզպետը հայտնել է 80 վիրավորների մասին. մեծ մասը զինվորականներ են

Պատերազմ

Հայկական կողմը Գեղարքունիքի մարզում ունի 80 վիրավոր, նրանց մեծ մասը զինվորականներ են, սակայն կան նաև քաղաքացիական անձինք: Այս մասին «Սպուտնիկ Արմենիա» գործակալությանը հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

Մարզպետը հայտնել է, որ շուրջ մեկուկես ժամ կրակոցները դադարել են, կան այրված տներ, վնասվել են համայնքների վարչական շենքերը: