Գիշերը Ջերմուկի ուղղությամբ հանգիստ է եղել, դեպի համայնք մուտքը դեռևս սահմանափակ է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News      

ջեր
     

Գիշերը, առավոտյան Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի ուղղությամբ հանգիստ է եղել։ Այս մասին 24News-ին ասաց Ջերմուկի փոխհամայնքապետ Վարդան Սարգսյանը։

Դեպի Ջերմուկ մուտքը, ըստ Սարգսյանի, շարունակում է սահմանափակ մնալ։

ՀՀ պաշտպանության նախարարության տարածած վերջին հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել:

 

Սերգեյ Առաքելյան

 --00—ԱՊ