Թիրախավորելով Ջերմուկը՝ Ադրբեջանը նպատակ է ունեցել լուրջ հարված հասցնել ՀՀ տնտեսությանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

23

ԶՈՒ ԳՇ պետը Էդվարդ Ասրյանը դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները որպես նշանակետեր ընտրել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։

«Կարող եմ հիմնավորել, որովհետև սկզբից էլ նշեցի, որ Ջերմուկ քաղաքը միջազգային կարգավիճակով առողջարանային կենտրոն է, և թիրախավորելով Ջերմուկ քաղաքի ենթակառուցվածքները՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հետապնդել է իրենց նպատակներից, կարելի է նշել, հիմնական կարևորը՝ լուրջ տնտեսական հարված հասցնել ՀՀ տնտեսությանը»,-ասել է նա։ 

Հիշեցնենք, որ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ​​ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները ժամանել են Ջերմուկ՝ տեղում ծանոթանալու Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով քաղաքացիական ենթակառուցվածքների ավերածություններին և շրջակա միջավայրին հասված վնասներին:

--00—ԼՄ