Էրդողանը Երևանին խորհուրդ է տվել օգտվել խաղաղության հնարավորությունից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

ֆդ

ԱՄՆ-ի կողմից Հունաստանի կղզիներում զենք տեղակայելու խրախուսումը հակասում է Թուրքիայի հետ դաշինքի ոգուն։ Սադրանքների և լարվածության ընթացքը լավ բան չի բերի երկրներից և ոչ մեկին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  Թուրքիայի 27-րդ գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանի բացման ժամանակ, փոխանցում է Anadolu-ն:

Նրա խոսքով՝ Անկարան հիանալի գիտի, թե կոնկրետ ով է Աթենքին մղում սադրանքների։

Էրդողանը անդրադարձել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։ Էրդողանն ընդգծել է, որ Հայաստանը պետք է օգտվի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման հնարավորությունից։ 

--00—ԻԴ