Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Արարատ Միրզոյանի հետ հանդիպելու պատրաստակամության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

գ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է իր հայ գործընկեր Միրզոյանի հետ հանդիպելու պատրաստակամության մասին։

Այս մասին նա ասել է Թյուրքական պետությունների կազմակերպության երկրների արտգործնախարարների արտահերթ հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում։

Թուրք նախարարի խոսքով, հանդիպման ժամկետի և մանրամասների քննարկումը կարող է տեղի ունենալ Անկարայի և Երևանի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ։

--00—ԱՊ