Չավուշօղլուի ու Միրզոյանի հարաբերություննեը կարծես մեծի և փոքրի լինեն. Ռուբեն Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Չավուշօղլուն ու Միրզոյանը կարծես մեծ և փոքր եղբայրներ լինեն, զայրանում է՝ ինչո՞ւ դասդ լավ չես սովորել: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց թյուրքագետ, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ իշխանությունն անցնում է մեր պետականության ինքնության կարմիր գծերը, իսկ այդ քաղաքականության արդյունքները տրագիկոմիկ են։

Պրոֆեսորի կարծիքով՝  իշխանությունն իրեն այնպես է պահում, կարծես հաղթել է՝ հեգնանքով նկատելով, թե բա որ հաղթած լինեին ի՞նչ կանեին։ Ըստ նրա՝  ՔՊ-ի և մարդկության հաղթանակի վերաբերյալ պատկերացումները խիստ տարբեր են։ 

Մելքոնյանը նաև խոսեց Թուրքիայի կողմից Իրաքի հյուսիսում իրականացվող հատուկ գործողության մասին։ Ըստ նրա՝ Թուրքիան Իրաքի հետ սահմանը проходной двор է դարձրել, նույնը ուզում է անել մեզ հետ Զանգեզուրի միջանցքով։

Մանրամասները՝ տեսանյութում։