Բրյուսովի համալսարանի շենքում Թուրքիայի դեսպանատուն բացելու խոսակցությունները անլուրջ են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

գֆ

Բրյուսովի համալսարանի շենքի տեղում Թուրքիայի դեսպանատուն բացելու մասին խոսակցությունները անլուրջ են։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։

«Բրյուսովի և այլ համալսարանների շենքերի հետ կապված որևէ ծրագիր կառավարությունը  այս պահին չունի, կարճաժամկետ ապագայում որևէ գործողություններ չեն նախատեսվում։ Կան որոշակի ռազմավարական նպատակներ, որոնք սահմանված են ինչպես կառավարության ծրագրով, այնպես էլ գործողությունների ծրագրով, որոնք հայտարարվել են կառավարության անդամների կողմից։ Բայց կոնկրետ ծրագրեր  համալսարանների շենքերի հետ կապված չկան։ Համալսարանների շենքերը մեծամասամբ համարվում են պետական սեփականություն, դրանք անհատույց օգտագործման իրավունքով տրված են համալսարաններին որոշակի գործունեություն իրականացնելու նպատակով»,- նշել է նա:

Ճշտող հարցին, կա՞ որևէ սահմանափակում պետական գույքը որպես դեպանատուն տնօրինելու հետ կապված, Առնակ Ավետիսյանը ասաց, որ նման սահմանափակում չկա։

--00—ԻԴ