Վրաստանը Հայաստանից ձեթ և յուղ է ներկրում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

dzet- (1).jpg

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ այս տարվա 9 ամսում Վրաստան են ներմուծել 89,6 մլն դոլար ընդհանուր արժեքով ձեթ և յուղ, փոխանցում է Aliq.ge-ն։

Ըստ տվյալների, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներմուծումն աճել է 39,4 տոկոսով։

Վրաստանում ձեթի ամենախոշոր ներկրողն այս տարի Ռուսաստանն է, որտեղից ներմուծումը պատմական առավելագույնի վրա է՝ 55,5 մլն դոլար, ինչը 46,4 տոկոսվ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Վրաստանը ձեթ և յուղ է ներկրել հետևյալ երկներից.

Ռուսաստան՝ 55,5 մլն դոլար,
Թուրքիա՝ 7,7 մլն դոլար,
Ադրբեջան՝ 7,7 մլն դոլար,
Ուկրաինա՝ 4,6 մլն դոլար,
Մալայզիա՝ 3,8 մլն դոլար,
Լեհաստան՝ 1,95 մլն դոլար,
Ինդոնեզիա՝ 1,7 մլն դոլար,
Իտալիա՝ 1,6 մլն դոլար,
Շվեդիա՝ 823,7 հազար դոլար,
Հայաստան՝ 662,9 հազար դոլար։

--00—ԶՀ