12-ամսյա գնաճը 5.3 % է․ ձեթի գինն աճել է 50.4 %-ով, շաքարինը՝ 40.6․ թվեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

ձեթ

Հայաստանի վիճակագրական կոմիտեն ներկայացրել է Հայաստանում 2021 թվականի հունվար-փետրվարի սպառողական գների ինդեքսը։ 12-ամսյա գնաճը կազմել է 5.3 %։

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021 թ. փետրվարին 2020 թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 19.7 %, իսկ 2021 թ. հունվարի համեմատ՝ 2.5 % գնաճ (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021 թ. փետրվարին 2020 թ. փետրվարի համեմատ կազմել է 50.4 %, իսկ 2020 թ. հունվարի համեմատ՝ 5.4 %):

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021 թ. փետրվարին 2020 թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 13.1 %, իսկ 2021 թ. հունվարի համեմատ՝ 0.3 % գնաճ:

Ձվի գինը 2021 թ. փետրվարին 2020 թ. փետրվարի համեմատ աճել է 52.5 %-ով, իսկ 2021 թ. հունվարի համեմատ գրանցվել է 1.4 % գնանկում:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021 թ. փետրվարին 2020 թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 40.6 %, իսկ 2021 թ. հունվարի համեմատ՝ 0.2 % գնաճ:

2021թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ձկան և ծովամթերքի՝ 0.6 %, ոչ ալկոհոլային խմիչքի 1.0 %, սուրճի, թեյի կակաոյի 1.1 % գնաճ:

Մրգի ապրանքախմբում 2021 թ. փետրվարին 2020 թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 8.3 % գնաճ, իսկ 2021 թ. հունվարի համեմատ՝ 3.3 % գնանկում:

--00—ԼՄ