Ստեփանակերտում ձեթի և շաքարավազի տեսքով օգնության տրամադրումը կշարունակվի մինչև հուլիսի 12-ը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24news

MyCollages-2023-07-07T111926.361

Անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին ձեթի և շաքարավազի տեսքով օգնության տրամադրման գործընթացը Ստեփանակերտ քաղաքի հինգ դպրոցներից (համար 5, 6, 7, 9, 10 դպրոցներ) կշարունակվի մինչև հուլիսի 12-ը ներառյալ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարությունից։

Հուլիսի 13-ից մայրաքաղաքում կգործի մեկ սպասարկման կետ՝ համար 7 դպրոցում:

Շրջկենտրոններում օգնության տրամադրումը կշարունակվի, իսկ համայնքներում գործընթացը կմեկնարկի առաջիկա շաբաթվա ընթացքում:

--00—ՅՄ