Արցախում անչափահաս ունեցող ընտանիքներին շաքարավազ ու ձեթ կտրամադրվի նաև շաբաթ օրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

183756.jpg

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին (հուլիսի 1-ի դրությամբ 18 տարին չլրացած) շաքարավազի ու ձեթի տրամադրման գործընթացը կիրականացվի նաև շաբաթ օրը:

Նախարարությունից խնդրում են սպասարկման կետեր ներկայանալ՝ հետևելով էլեկտրաէներգիայի հովհարային անջատման գրաֆիկին:

--00—ԶՀ