Հարություն Միքայելյանը ՔԿ-ում նոր պաշտոնի է նշանակվել  

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

ֆ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հարություն Միքայելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի պետի տեղակալի պաշտոնից: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

 

Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հարություն Գալուստի Միքայելյանի․



կենսագրությունը



Ծնվել է 1989 թվականի մարտի 22-ին, ք.Երևանում:

2010թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիան:



Աշխատանքային գործունեություն



2010-2011թթ. – ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ.Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր

2011-2013թթ. – ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր

2013-2014թթ. – ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի օպերլիազոր

VI-X.2014թ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի քննիչ

2014-2020թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ

III-VIII.2020թ.- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ քննիչ

2020-2021թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ

2021-2022թթ.- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի պետի տեղակալ



Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:



Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

--00—ԻԴ