Շրջափակման հինգ օրերին Արցախում 14 ծնունդ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

noracin-e-mahacel-hayry-meghad-n179774-1

Դեկտեմբերի 12-ից 16-ը Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում լույս աշխարհ է եկել 14 երեխա։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ի գործադիր տնօրեն Վարդգես Օսիպովը։

«Երեխաներից 8-ը տղաներ են, 6-ը՝ աղջիկ։ Ծնունդներից 5-ը մայրաքաղաք Ստեփանակերտից են, մյուսները՝ Մարտունու, Ասկերանի, Շահումյանի, Մարտակերտի, Շուշիի ու Հադրութի շրջաններից։ Այս պահի դրությամբ նորածիններից 4-ը դուրս են գրվել և տուն գնացել, 12-ը դեռ ծննդատանն՝ մեր հսկողության ներքո»,-նշել է ծննդատան տնօրենը։

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ անհրաժեշտ բուժպարագաները բավարարում են, բայց, եթե ճանապարհը շարունակի մնալ փակ, ապա «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ը բժշկական պարագաների և սարքավորումների հետ կապված խնդիրներ կունենա։
--00—ՅՄ