Բարի լուր՝ Արցախից. անսնունդ վիճակում մարդիկ իրենց 7-րդ, 8-րդ, 10-րդ զավակին են լույս աշխարհ բերում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

նորած

«Հայ մայրեր» բարեգործական ՀԿ նախագահ Նարինե Մանուկյանը բարի լուր է հայտնել Արցախից, որ «մի քիչ ջերմանանք ու ապրենք»:

«Մի քանի օր առաջ աջակցեցինք Արցախում ապրող մայրանալ պատրաստվող 13 կանանց, բոլորը նաև բազմազավակ ընտանիքներ ունեն:

Երեկ ծնվել է այդ կանանցից մեկի որդին՝ Արամը:

Շրջափակման ու տոտալ անսնունդ վիճակում մարդիկ իրենց 7-րդ, 8-րդ, 10-րդ զավակին են լույս աշխարհ բերում, իսկ մենք այստեղ ինչ-որ անկարևոր հարցերի մեջ ենք…»,- նշել է Մանուկյանը:

Նա հայտնել է, որ այսօր ևս 4 բազմազավակ ընտանիքների են աջակցել 50.000-ական դրամներով, մի ընտանիքի էլ՝ 100 հազարով:

--00—ԼՀ