Էրդողանը պարտվում է Քեմալ Քըլըչդարօղլուին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

timthumb

Թուրքական «Area» հետազոտական֊վիճակագրական ընկերությունը հայտնել է դեկտեմբեր ամսվա հարցման արդյունքները։ Հարցումն անցկացվել է դեկտեմբերի 20-ից 25-ն ընկած ժամանակահատվածում 12 նահանգում  (Ստամբուլում, Թեքիրդաղում, Իզմիրում, Բուրսայում, Ադանայում, Անկարայում, Կայսերիում, Սամսունում, Տրապիզոնում, Էրզրումում, Մալաթիայում և Այնթափում): Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Ըստ հարցման արդյունքների՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն (ԱԶԿ) - 28% ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցություն (CHP) - 22,6%։

Սոցհարցումների ժամանակ պարզվել է նաև քաղաքական գործիչներին աջակցելու ցուցանիշը:

Ըստ դրա` գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարտվում է «ԺՀԿ» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշին և «Լավ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեներին։

Հարցման մասնակիցների 65%-ը նշել է, որ անարդար է համարում Ստամբուլի քաղաքապետի նկատմամբ կայացված որոշումը, ըստ որի նա 2 տարի 7 ամիս 15 օր ազատազրկման և նույնքան ժամանակով «քաղաքականությամբ զբաղվելու արգելքի» էր դատապարտվել:

--00—ՅՄ