Ենթադրում ենք ունենալ նույնականացման քարտեր՝ ավելի շատ տեղեկատվությամբ, քան այսօրվա անձնագիրն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

d5e9505f6916475b5532af6aaf385720

Մենք ենթադրում ենք ունենալ համակարգ, որը թույլ կտա թողարկել իդենտիֆիկացիայի քարտեր, որոնք կպարունակեն ավելի շատ տեղեկատվություն, քան այսօրվա անձնագիրն է՝ տրադիցիոն: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, կառավարության նիստում նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով թվային տեխնոլոգիաներին ու  նոր սերնդի նույնականացման քարտերին:

«Դա միայն Հայաստանում չէ, ամբողջ աշխարհում է»,- ասել է փոխվարչապետը:

Իր հերթին, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ նոր համակարգը պետք է թույլ տա բացառել նույնականացման քարտը ձեռքի տակ ունենալու անհրաժեշտությունը:

«Ներհայաստանյան կյանքում նույնականացման քարտ քաղաքացուց չպետք է ուզեն: Նրա բջջային հեռախոսի վրա պետք է լինի հավելված, որի ինֆորմացիան բոլոր անհրաժեշտ տեղերում արտացոլվի»,-ասել է նա:

--00—ՅՄ