Արցախից ՀՀ տեղափոխված բուժառուներից մեկը Կարմիր խաչի միջնորդությամբ վերադարձել է տուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

ֆ

Արցախից Հայաստան տեղափոխված բուժառուներից մեկը համապատասխան բուժումը ստանալուց հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ վերադարձել է տուն։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ-ում ԿԽՄԿ հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Ամատունին ասաց, որ բուժառուն Արցախ է վերադարձել կազմակերպության 2 մեքենայի ուղեկցությամբ՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ