Կարմիր խաչը դեկտեմբերին տեսակցել է Բաքվում պահվող հայերին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

ԿԽ

Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի վերջին տեսակցությունը պահվող հայերին տեղի է ունեցել դեկտեմբերին։ Այս մասին 24News-ին ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Ամատունին նշեց նաև, որ նրանց հնարավորություն է տրվել կատարել հեռախոսազանգեր, փոխանակել Կարմիր խաչի նամակներ և տեսաձայնագրած հաղորդագրություններ հարազատների հետ։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ