Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

1101945.jpg

Համաշխարհային հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջի «Սթորի» բաժնում Լաչինի միջանցքի շրջափակմանը վերաբերվող հոլովակ է հրապարակել և տեղադրել է Հայաստանի դրոշը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեսանյութում Արցախում ապրող երեխաները հորդորում են դադարեցնել Արցախի շրջափակումը:

Հոլավակի հերոսներից մեկը Դիանան է: Նա պատմում է, որ Արցախում բնակվող 120 000 հայերից մեկն է, որը մեկ ամսից ավելի է՝ շրջափակման մեջ է Ադրբեջանի կառավարության կողմից:

Հերոսներից մեկն էլ հիշեցնում է, որ Ադրբեջանի ագրեսիայի պատճառով Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը փակ է:

Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։

--00—ԶՀ