Շրջափակված Արցախում կրկին պսակադրություն է եղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

նկար

Լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում հարսանեկան լուսանկար է հրապարակել Արցախից և կից գրառում արել.

«Գեղամի և Արևի պսակադրությունը Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում։

Ադրբեջանի տերորիստական իշխանության կողմից Արցախի շրջափակման 42-րդ օր»:

42 օր է, ինչ Արցախի 120 հազարանոց բնակչությունը լիակատար շրջափակման մեջ է, անջատել են նաև գազամատակարարումը, վնասել են բարձրավոլտ էլեկտրական գծերը: 

--00—ԼՄ