ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի նախկին խոսնակ Թեյլոր Ֆյաթիշօղլուի (Իբրահիմով) նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում է haqqin.az-ը։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Իբրահիմովը, ներկայանալով որպես գլխավոր դատախազության մամուլի քարտուղար, խաբեությամբ խոշոր գումար է շորթել Աղջաբեդիի շրջանի բնակիչ Բայրամ Ալեսքերովից՝ խոստանալով օգնություն ցուցաբերել նրա ձերբակալված որդուն՝ Էլմեդդին Ալեսքերովին քրեական պատասխանատվությունից ազատելու գործում:
Ալեսքերովը դիմել է իրավապահ մարմիններին, իսկ Իբրահիմովի դեմ քրեական գործ է հարուցվել։
Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նշվում է, որ մի քանի տարի առաջ Իբրահիմովը մեղավոր է ճանաչվել Աղդամի շրջանի գործադիր իշխանության նախկին ղեկավար Ռագիբ Մամեդովի անունից խարդախության մեջ եւ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման:
--00—ՅՄ