Ահազանգ․ նախկին ամուսինը բռնել էր իր պարանոցից, քաշել մազերից և խփել դեմքին՝ պատճառելով վնասվածքներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

նկար

Փետրվարի 9-ին` ժամը 11.18-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել էր, որ ժամը 10.50-ին Շովրոյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նախկին ամուսինը բռնել էր իր պարանոցից, քաշել մազերից և խփել դեմքին՝ պատճառելով վնասվածքներ:

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, նշված բնակարանում ձերբակալել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել 49-ամյա տղամարդուն: Խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել է 15 սմ երկարությամբ ծալովի դանակ: Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

--00—ԼՄ