Հայաստանից Սիրիա է ուղարկվել ևս 25 տոննա մարդասիրական օգնություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

7b4af72d-4b07-4fb8-9a9f-d02131044703.jpg

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել է դեպի երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակի տեղափոխումը՝ ավելի քան 25 տոննա քաշով:

Բեռը ներառել է սնունդ, դեղորայք, բժշկական պարագաներ: Այն Սիրիա է ուղարկվել Երևանի «Էրեբունի» օդանավակայանից:

Կազմակերպչական աշխատանքներին աջակցել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Ավելի վաղ՝ փետրվարի 8-ին, ԱԻՆ-ի միջոցով Սիրիա էր ուղարկվել ավելի քան 30 տոննա մարդասիրական օգնություն:

--00—ԶՀ