Բաքվին ուղարկել ենք խաղաղության պայմանագրի մեր տարբերակը. պատրաստ եմ այն ստորագրել. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Հայաստանի կառավարությունն օրերս ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի աշխատանքի հաջորդ փուլը և այն ներկայացրել է Բաքվին իր առաջարկներով։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Փաստաթուղթը փոխանցել ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներին։ Մենք փաստաթղթի վրա աշխատում ենք հետևյալ տրամաբանությամբ՝ ստանալ մի փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ ենք ստորագրել։ Հասկանալի է, իհարկե, որ այդ փաստաթուղթը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի համար, և մենք հույս ունենք, որ արդեն 3 փուլ բանակցությունների արդյունքում նկատված որոշակի առաջընթացը հնարավոր կլինի զարգացնել։

Մեր տեսլականը հետևյալն է․ փաստաթուղթը պետք է պարունակի պայմանավորվածություննների այնպիսի տրամաբանություն, հակակշիռների ու զսպումների այնպիսի գործուն համակարգ, որը կբացառի տևական և կայուն խաղաղության խաթարման որևէ սցենար։

Սրա իմաստն այն է, որ փաստաթղթի ստորագրումը ոչ թե պիտի վերակերպվի պատերազմի արդեն խաղաղության պայմանագրի հիման վրա (սա աբսուրդ է հնչում, բայց կարող է լինել նաև այսպիսի սցենար), այլ ընդհակառակը իսկապես նշանակի տևական խաղաղույուն»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ