Խաղաղության պայմանագրի չկնքելու պատճառը կողմերի անվստահությունն է միմյանց նկատմամբ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Հայաստանը մտադիր է ակտիվացնել քաղաքական և դիվանագիտական ​​ջանքերը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ խաղաղության պայմանագրի չստորագրման պատճառը կողմերի միջև առկա անվստահությունն է։

«Մենք Ադրբեջանի, երևի Ադրբեջանն էլ մեր հայտարարությունների, որոշ գործողությունների մեջ տեսնում ենք ագրեսիվ գործողություններ նախապատրաստելու մտադրություններ, ինչն էլ բացասաբար է ազդում խաղաղության պայմանագրի տեքստային աշխատանքների վրա»,-ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ առաջիկայում հստակեցնելու առանցքային հարցեր կան, որոնցից մեկը խաղաղության պայմանագրի բովանդակության շուրջ հնարավոր տարընթերցումների հաղթահարման մեխանիզմի ձևակերպումն է․ «Յուրաքանչյուր նախադասություն հնարավոր է տարբեր կերպ մեկնաբանել, մյուսն էլ անվտանգային երաշխիքների ստեղծումն է, որ պայմանագրի ստորագրումից հետո որևիցե էսկալացիա հնարավոր չլինի։

Կառավարությունն ու անձամբ ես մտադիր ենք ակտիվացնել այս հարցերի հաղթահարմանն ուղղված դիվանագիտական ու քաղաքական աշխատանքը»,-հավելեց նա։

--00—ՅՄ