Արցախի շուրջ քաղաքական գործընթացները մտահոգությունների տեղիք են տալիս․ ՀՅԴ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

image_750x_63fda5422efa0.jpg

ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել, որում ասված է․

«Արցախի շուրջ տեղի ունեցող քաղաքական գործընթացների համատեքստում վերջին զարգացումները, մասնավորապես Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը, հակառակ ներկայացված բացատրություն-հիմնավորումների, բազմաթիվ հարցերի ու մտահոգությունների տեղիք է տալիս։

Հանրային տրամադրությունների անտեսմամբ և առանց դերակատար քաղաքական ուժերի կոնսենսուսի նման որոշման կայացումը, անկախ դրդապատճառներից, ինքնին անընդունելի է։ Խնդիրն այն է, թե Արցախի դիմադրողականության առումով որքանով է կայացված որոշումը ճիշտ։

Ի սկզբանե հայտնի էր, որ պետնախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի նշանակումը, թե Ադրբեջանում, թե Հայաստանի ու Արցախի որոշակի շրջանակների մոտ լուրջ հակազդեցության էր արժանանալու։

Այդպես էլ եղավ, երբ ալիևյան բռնապետությունն ու ՀՀ իշխանությունը միաժամանակ ճնշում բանեցրին Արցախի վրա, որպեսզի Ռուբեն Վարդանյանը հեռացվի պաշտոնից։ Այս կացությունը անընդունելի է և մեծագույն հարված՝ Արցախի Հանրապետության ներքին անհրաժեշտ կուռ միասնականությանը...»։

--00—ԶՀ