ԱՀ-ում մեքենան վարելիս՝ ծխախոտը վառելու պահին, բոցավառում է եղել, վարորդը ջերմային այրվածք է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

նկար

Մարտի 2-ին՝ ժամը 19:50-ին, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում, միաժամանակ ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտունի քաղաքում ՃՏՊ է տեղի ունեցել և կա տուժած քաղաքացի:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության հետաքննիչներն ու փրկարարները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:40-ի սահմաններում, «Ճղպորեն տակ» կոչվող տեղամասում, Բերդաշեն համայնքի 44-ամյա բնակիչ Վ.Ս.-ն իր վարած «Օպել աստրա» ավտոմեքենայով երթևեկելու ընթացքում, վերջինիս կողմից կրակայրիչով ծխախոտը վառելու ժամանակ տեղի է ունեցել բոցավառում, որից հետո Վ.Ս.-ն մեքենայից իրեն դուրս է նետել, իսկ ավտոմեքենան մոտ 60 մետր ընթանալուց հետո բախվել է ճանապարհի աջակողմյան մայթի եզրաքարին և կողաշրջվել:

Պատահարի հետևանքով վերջինս ճակատի և գլխի մազածածկ հատվածի ջերմային այրվածքով դիմել է Մարտունու շրջանային բուժմիավորում:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը, վերացրել վտանգը:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:

--00—ԼՄ