Արցախում կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած ոստիկանը վերակենդանացման բաժանմունքում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

հիվանդանոց

Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով ՆԳՆ ոստիկանության կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած ծառայողը, ում երեկ վիրահատել էին, շարունակում է գնտվել ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքում, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահի դրությամբ հիվանդի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ թույլ դրական դինամիկայով։

--00—ԼՄ