Արժանի եք ու մեր կողմից միշտ սիրով արժանանալու եք լավագույնին․ ՆԳՆ ոստիկանության պետի շնորհավորանքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

39a8b544-6f56-4ea9-a114-bc931937c52c.jpg

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շնորհավորում եմ

Սիրելի կանա՜յք: Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Կանանց միջազգային օրվա առթիվ: Մարտի 8-ը հրաշալի հնարավորություն է կրկին գնահատելու այն մեծ դերակատարությունը, որ դուք ունեք ոստիկանության գործունեության մեջ՝ հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի գործում: Խոնարհվում եմ Հայրենիքի պաշտպանության մարտերում հերոսաբար զոհված մեր ծառայակիցների մայրերի, կանանց, դուստրերի առաջ:

Շնորհավորում եմ ոստիկանության վետերան կանանց, մաղթում քաջառողջություն ու լուսավոր օրեր: Շնորհավորում եմ մեր գործընկերների ընտանիքների կանանց, որոնք միշտ ամուր թիկունք ու ապավեն են դժվար ծառայություն կատարող իրենց տղամարդկանց համար: Մաղթում եմ բոլորիդ խինդ, բարօրություն, բոլոր իղձերի իրականցում և կրկին հավաստում, որ արժանի եք ու մեր կողմից միշտ սիրով արժանանալու եք լավագույնին: Երջանիկ եղեք»:

--00—ԶՀ