Տիչինայի փողոցում բեռնատարը բախվել է գազատար խողովակին, առկա է արտահոսք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

Screenshot 2023-03-14 191549

Այսօր՝ մարտի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիչինայի փողոցում բեռնատարը բախվել է գազատար խողովակին և առկա է արտահոսք։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ օպերատիվորեն ժամանել են ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ