Մեր տնտեսական քաղաքականությունն ուղղված է նրան, որ հայկական բիզնեսը այլ մասնաճյուղեր բացի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

photo_2023-04-06_15-29-01

Ապրիլի 6-ին նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է «Հայաստանյան բիզնեսն առանց սահմանների. ինչպե՞ս դուրս գալ միջազգային շուկա» համաժողովին, որը կազմակերպվել էր Հայ գործարարների ասոցիացիայի և ՍԴԷԿ ընկերությունների կողմից՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ։

Միջոցառման ընթացքում արտահանմամբ և առցանց վաճառքներով զբաղվող շուրջ 150 ընկերությունների կներկայացվեն արտահանման խթանման արդյունավետ ռազմավարությունները, նոր գործիքներն ու ծրագրերը։

«Մեր տնտեսական քաղաքականությունն ամբողջությամբ ուղղված է նրան, որ հայկական բիզնեսը ոչ միայն արտահանի, այլև մասնաճյուղեր բացի, գրավի նոր շուկաներ։ Այս առումով Կառավարությունը մի շարք ծրագրեր է իրականացնում, որոնցից է Տնտեսության արդիականացման միջոցառումը, որի ներքո ընկերությունները կարող են ձեռք բերել նոր սարքվորումներ, իսկ Կառավարությունը կսուբսիդավորի տոկոսների զգալի մասը», - նշել է Վահան Քերոբյանը։

--00—ՅՄ