ԻՊԲ-ն «Համաս»-ի թիրախների է հարվածել Գազայում և Լիբանանում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

1108149

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) այսօր առավոտյան «Համաս» շարժմանը պատկանող օբյեկտների է հարվածել Գազայի հատվածում և Լիբանանում: Դրան նախորդել են Գազայից և Լիբանանից Իսրայելի տարածքի հրթիռակոծությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Jerusalem Post պարբերականը:

Նշվում է, որ Լիբանանում խոցվել է «Համաս»-ին պատկանող 3 թիրախ: Ըստ լիբանանյան ԶԼՄ-ների՝ թիրախավորված օբյեկտները գտնվում էին ալ-Քուլայլա և ալ-Ռաշիդիա փախստականների ճամբարների մերձակայքում՝ Սուր քաղաքից դեպի հարավ: Հարվածների հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ