Աղվանի-Տաթև ավտոճանապարհին մեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ.անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

Աին

Ապրիլի 8-ին, ժամը 20։51-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Հ.):

--00—ՅՄ