Փրկարարներն Ուրասար և Սալլի գյուղերի մոտ իրականացրել են արհեստական քարաթափում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

․

Լոռու և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների մեկական մարտական հաշվարկներ մայիսի 20-ի ժամը 10:06-ից Լոռու մարզի Ուրասար գյուղի սկզբնամասում և Վայոց Ձորի մարզի Սալլի գյուղի մոտակայքում իրականացնում են արհեստական քարաթափման աշխատանքներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քարաթափման աշխատաքներին մասնակցել են «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայով  և  ոստիկանության  Եղեգնաձորի  բաժնի աշխատակիցները։